July 20, 2026

Ժամանակակից ավտոմեքենաների թերագնահատված հնարավորությունները

Ժամանակակից ավտոմեքենաները հաճախ զարմացնում են վարորդներին նոր տեխնոլոգիաներով և լուծումներով, որոնք վարելն ու ճանապարհորդությունը դարձնում են ավելի հարմարավետ և հաճելի։

News
Ժամանակակից ավտոմեքենաների թերագնահատված հնարավորությունները

Ժամանակակից ավտոմեքենաները հաճախ զարմացնում են վարորդներին նոր տեխնոլոգիաներով և լուծումներով, որոնք վարելն ու ճանապարհորդությունը դարձնում են ավելի հարմարավետ և հաճելի։

Սակայն որոշ փոքր թվացող ֆունկցիաներ հաճախ անտեսվում են ավտոմեքենա գնելիս։ Այդ պատճառով մենք հավաքել ենք 5 կարևոր տեխնոլոգիա, որոնց մասին հնարավոր է՝ նույնիսկ չեք լսել։


1. Auto Hold (Ավտոմատ արգելակի պահման համակարգ)

Եթե հաճախ եք հայտնվում խցանումների մեջ, այս գործառույթը կարող է շատ օգտակար լինել։ Երբ ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենան ամբողջությամբ կանգնում է՝ լինի լուսացույցի մոտ, թե խիտ երթևեկության ժամանակ, Auto Hold համակարգը ավտոմատ պահպանում է արգելակման ճնշումը։ Դուք կարող եք ոտքը հանել արգելակի ոտնակից, իսկ մեքենան կմնա տեղում՝ առանց առաջ կամ հետ շարժվելու։ Շարժումը շարունակելու համար պարզապես անհրաժեշտ է թեթև սեղմել գազի ոտնակը։

2. Բանալու հետ կապված հիշողության պրոֆիլներ

Նստատեղերի հիշողության կոճակներն արդեն նորություն չեն, սակայն դրանց միացումը Smart Key համակարգերին իսկապես շքեղ հատկություն է։ Պրեմիում դասի մեքենաներում համակարգը ճանաչում է, թե որ բանալիով է բացվել մեքենան, և ավտոմատ կարգավորում է նստատեղի դիրքը։ Այն կարող է նաև փոխել կողային հայելիների, ղեկի և նույնիսկ կլիմայի կառավարման կարգավորումները։ Սա հատկապես հարմար է, երբ նույն մեքենան պարբերաբար օգտագործում են երկու կամ ավելի մարդիկ։


3. Կլիմայի կառավարման կոճակներ

Որոշ ժամանակակից ֆունկցիաներ կարող են տպավորիչ թվալ, սակայն միշտ չէ, որ հարմար են։ Շատ նոր մեքենաներում կառավարման բոլոր կոճակները տեղափոխվել են սենսորային էկրանների վրա, ինչը շատ վարորդների համար դարձել է անհարմարություն։ Ֆիզիկական պտտվող կոճակները կլիմայի կառավարման համար թերագնահատված, բայց շատ ցանկալի հատկություն են։ Դրանք թույլ են տալիս փոխել ջերմաստիճանը «մկանային հիշողության» միջոցով՝ առանց ճանապարհից ուշադրությունը շեղելու։

4. Մեքենայից մոտից հեռանալուց ավտոմատ կողպում 

«Արդյո՞ք փակեցի մեքենան»։ Գրեթե յուրաքանչյուր վարորդ գոնե մեկ անգամ տվել է իրեն այս հարցը։ Բարեբախտաբար, Walk-Away Auto Lock գործառույթը վերացնում է այդ անհանգստությունը։

Քանի դեռ բանալին գտնվում է ձեր գրպանում, համակարգը ավտոմատ փակում է դռները, երբ դուք մի քանի քայլ հեռանում եք մեքենայից։ Շատ մեքենաներում հայելիները նույնպես ծալվում են՝ որպես տեսողական հաստատում։

5. Տաքացվող դիմապակի (ներկառուցված լարերով)

Ձմռանը դիմապակուց սառույցը պլաստիկ քերիչներով մաքրելը շատ վարորդների համար դառնում է անխուսափելի գործընթաց։ Եթե սովորական տաք օդը պահանջում է 5-10 րոպե ապակին ապասառեցնելու համար, ապա դիմապակու ներսում տեղադրված մանր տաքացնող լարերը (գրեթե անտեսանելի աչքի համար) կարող են հալեցնել սառույցը ընդամենը 60 վայրկյանում։

Ավտոմեքենա գնելիս մարդիկ հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, քան իսկապես գործնական և օգտակար հատկություններին։ Հուսով ենք, որ այս ցանկը կօգնի ձեզ կատարել ավելի խելացի և գործնական ընտրություն։


News

Եղեք ոլորտում մեկ քայլ առաջ

Explore News

Cookie-ների կարգավորումներ

Մենք օգտագործում ենք քուքի-ֆայլեր՝ բովանդակությունը անհատականացնելու, գովազդները հարմարեցնելու և ձեր փորձը բարելավելու համար։ «Թույլատրել» սեղմելով՝ դուք համաձայնում եք մեր քուքի-ֆայլերի քաղաքականությանը

Ժամանակակից ավտոմեքենաների թերագնահատված հնարավորությունները